NN ը/կ | Նպատակը | Միջոցառումները | Ժամկետը | Համակատարողներ և ֆինանսավորման աղբյուրները |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
1. | Էներգետիկ անվտանգությանապահովում՝ սպառնալիքներիև մարտահրավերներիկանխարգելում՝ | | | |
| ա) էներգահամակարգում շահագործվող սարքավորումների և մեխանիզմների ֆիզիկական և բարոյական մաշվածության բարձր աստիճանի նվազեցում | շահագործումից դուրս բերելու կամ կոնսերվացնելու ծրագրի մշակում («Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «է» ենթակետի համաձայն, կոնսերվացման դեպքում, կոնսերվացման ծախսերը կներառվեն սակագներում) | 2015 թվական | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
| բ) ՀԱԷԿ-ի գործող ատոմային էներգաբլոկի աշխատանքային ռեսուրսի երկարացում 10 տարով | ՀՀ-ի և ՌԴ-ի ֆինանսների նախարարությունները միջոցներ կձեռնարկեն վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, որի արդյունքում կմեկնարկի Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն համատեղ հնարավորինս սեղմ ժամկետում կապահովեն երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարացման լիցենզավորման գործընթացը և նախագծի իրականացումը` համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 12 նիստի արձանագրության: | 2015 թվական | ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե |
| գ) էներգետիկ համակարգի հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացում | վերականգնողական միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավում ընկերությունների սեփական միջոցներից և վարկային ռեսուրսներից էներգետիկ համակարգի (Որոտան ՀԷԿՀ և Սևան-Հրազդան ՀԷԿՀ) հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ծրագրի մշակում | շարունակական մշտադիտարկում, վերականգնողական միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ներգրավում ընկերությունների սեփական միջոցներից և վարկային ռեսուրսներից | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
| դ) վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումների ընդհատումների կանխարգելում | ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի 17-րդ կետով ամրագրված սպառնալիքների հնարավոր հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրի մշակում | 2015 թվական | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն Առանձին ֆինանսավորում չի պահանջվում: |
2. | Հայկական ԱԷԿ-ի մինչև 1000 ՄՎտ հզորության նոր էներգաբլոկի կառուցում: Շահագործման հանձնում 2026 թվականին | Կազմել ծրագիր՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցման գործընթացի կազմակերպման նպատակով: | 2015 թվական | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) ՀՀ արտաքին գործերի նախարարություն միջազգային վարկային կազմակերպություններ (համաձայնությամբ) մասնավոր ներդրումներ |
3. | ՀՀ-ում կանոնավոր տարեկան էներգետիկ վիճակագրության իրականացում | ՀՀ տարեկան էներգետիկ հաշվեկշռի կազմում՝ միջազգային էներգետիկ հանձնաժողովի ստանդարտներին համապատասխան | տարեկան պարբերականությամբ, սկսած 2016 թ-ից | ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) |
4. | Փոքր ՀԷԿ-երի (մինչև 145 ՄՎտ ընդհանուր հզորությամբ) կառուցում: ՀՀ հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, լրացուցիչ շուրջ 500 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն ի լրումն ներկայիս մոտ 740 մլն կՎտ.ժ-ի | նոր կառուցվող փոքր ՀԷԿ-երում միջազգային ստանդարտներին համապատասխան նորագույն տեխնոլոգիաների կիրառման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում | աշխատանքների իրականացումը շարունակական | ՀՀ բնապահ-պանության նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) մասնավոր ներդրումներ |
5. | Լոռի բերդ ՀԷԿ-ի (60 ՄՎտ հզորությամբ) կառուցում: ՀՀ հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 200 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, օրվա կարգավորվող ջրամբարով, թողարկումը 2023 թվականին | ներդրումային ծրագրի մշակում | 2015 թվական | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) մասնավոր ներդրումներ |
6. | Շնող ՀԷԿ-ի (75-ից մինչև 100 ՄՎտ հզորությամբ) կառուցում: Հիդրոէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 300-ից մինչև 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, թողարկումը 2023 թվականին | ներդրումային ծրագրի մշակում | 2015 թվական | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) մասնավոր ներդրումներ |
7. | Մեղրի ՀԷԿ-ի (100-130 ՄՎտ հզորությամբ) կառուցում, թողարկումը մինչև 2020 թվական | Մեղրի ՀԷԿ-ի կառուցում՝ տարեկան շուրջ 800,0 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ | աշխատանքների իրականացումը շարունակական | իրանական Թավան Աբ Արազ ընկերության և ՀՀ կառավարության միջև 2010 թ. հոկտեմբերի 15-ին կնքված «Կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» (BOOT) հիմունքներով թույլտվության պայմանագրի հիման վրա |
8. | Հողմակայանների (մինչև 200 ՄՎտ հզորությամբ) կառուցում: ՀՀ հողմաէներգետիկ ներուժի յուրացում, շուրջ 400 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն | ներդրումների ներգրավման նպատակով լրացուցիչ խթանող միջոցառումների մշակում | 2015 թվական | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) մասնավոր ներդրումներ |
9. | Երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման նպատակով հետազոտությունների կատարում և երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում՝ ա) առաջնային էներգակրի պարամետրերի որոշում հորատանցքերի հորատման միջոցով բ) մինչև 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցում | Կլիմայի ներդրումային հիմնադրամների ֆինանսավորման միջոցներից դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ` Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար. դրամաշնորհային միջոցների օգտագործման նպատակով բանակցային աշխատանքների ավարտ երկրաջերմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքների կազմակերպում | 2014-2015 թթ. աշխատանքների իրականացումը շարունակական | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր (ՎԷԸԾ)՝ մոտ 10 մլն ԱՄՆ-ի դոլար (համաձայնությամբ) Կլիմայի ներդրումային հիմնադրամների վարկային միջոցներ (SREP) (համաձայնությամբ) մասնավոր ներդրումներ
|
10. | Արևային էներգիայի օգտագործում՝ էլեկտրաէներգիա ստանալու նպատակով: Արևային ֆոտովոլտայիկ մինչև 30 ՄՎտ հզորության էլեկտրակայանի կառուցում (առաջնեկային ծրագիր): Արտադրված էլեկտրաէներգիայի սակագնի մրցութային կարգով ճշգրտում | Կլիմայի ներդրումային հիմնադրամների ֆինանսավորման միջոցներից դրամաշնորհային և մեղմ վարկային միջոցներ` Ցածր եկամուտ ունեցող երկրներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի (SREP) շրջանակներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների զարգացման նպատակով` շուրջ 30 ՄՎտ արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ կայանի (կայանների) կառուցման կազմակերպում | աշխատանքների իրականացումը` շարունակական | ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) պետություն-մասնավոր սեկտորի համագործակցություն՝ ՎԷԸԾ 30 մլն ԱՄՆ-ի դոլար և մոտ 45 մլն ԱՄՆ-ի դոլար մասնավոր ներդրում (համաձայնությամբ) |
11. | Երևանի ՋԷԿ-ում 250-450 ՄՎտ հզորությամբ համակցված ցիկլով աշխատող երկրորդ շոգեգազային էներգաբլոկի կառուցում: Մինչև 1,4 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիայի արտադրություն, թողարկումը 2018 թվականին | միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ բանակցությունների կազմակերպում՝ վարկերի ներգրավման նպատակով | 2014-2016 թթ. | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) միջազգային ֆինանսավորող կազմակերպություններ (համաձայնությամբ) |
12. | Իրան - Հայաստան 400 կՎ երկշղթա օդային գծի կառուցում Տարածաշրջանային ինտեգրացման գործընթացի ապահովում | իրանական կողմի հետ համատեղ ծրագրի իրականացման ապահովում | 2018 թվական | Իրանի Իսլամական Հանրապետության արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցներ |
13. | Հայաստան- Վրաստան 400 կՎ միջհամակարգային նոր գծերի կառուցում Տարածաշրջանային ինտեգրացման գործընթացի ապահովում Հայաստան- Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի տեխնիկատնտեսական հիմնավորում՝ ըստ փուլերի՝ 1-ին փուլում (մինչև 2018 թ.) կառուցվում է 350 ՄՎտ հզորության հաստատուն հոսանքի ներդիրի 1-ին մոդուլը, արժեքը՝ 105 մլն եվրո, 2-րդ փուլ (մինչև 2021թ.)՝ հաստատուն հոսանքի ներդիրի 2-րդ մոդուլը և 400 կՎ օդային գծի մեկ շղթան, արժեքը՝ 100 մլն եվրո, 3-րդ փուլ (մինչև 2026 թ.)՝ 400 կՎ օդային գծի երկրորդ շղթան և 350 ՄՎտ հզորության 3-րդ մոդուլը, արժեքը մոտ 100 մլն եվրո | ծրագրի իրականացման ապահովման նպատակով KFW բանկի հետ բանակցությունների ավարտ և վարկային համաձայնագրի ստորագրում | մեկնարկը 2014 թվականին | ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն KFW բանկ 105 մլն եվրո (առաջին փուլ) |
14. | «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հրազդան-5 էներգաբլոկի տարածքում նոր 400կՎ լարման ենթակայանի կառուցում: Ենթակայանը հնարավորություն կտա կապել Իրան-Հայաստան 400կՎ լարման և Հայաստան-Վրաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման գծերը | «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ բանակցությունների վարում | 2014 թվական | «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
15. | Առևտրային և տեխնիկական կորուստների նվազեցում` մինչև միջազգայնորեն ընդունված չափանիշները | էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցի արդիականացում և սպասարկման որակի բարձրացում | աշխատանքների իրականացումը շարունակական | «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից (համաձայնությամբ) ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
16. | Գազամատակարարման հուսալիության աստիճանի բարձրացում | բնական գազի ստորգետնյա պահեստարանի հասանելի օպտիմալ ծավալի որոշում | 2016 թվական | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (համաձայնությամբ) |
17. | Էներգետիկայի բնագավառի օբյեկտների հրդեհային և տեխնիկական անվտանգության ապահովումը | էներգետիկայի բնագավառի բոլոր օբյեկտների ահազանգման հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի ուղիղ կապով միացումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը | 2014-2016 թթ. | ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն |
18. | Արտակարգ իրավիճակներում էներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների հստակեցումը | «Արտակարգ իրավիճակներում էներգետիկ անվտանգության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | 2015-2016 թթ. | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
19. | Ռազմական դրության ժամանակ էներգետիկ անվտանգության ապահովման մեխանիզմների հստակեցումը | «Ռազմական դրության ժամանակ էներգետիկ անվտանգության ապահովման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում | 2015-2016 թթ. | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
20. | Ջերմոցային գազերի արտանետումների կրճատում՝ էներգախնայողության բարելավման միջոցով | Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրի մշակում՝ էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման արտաքին ֆինանսավորման ներգրավման համար | 2015 թվական | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
21. | ՉՀՀ (չափումներ, հաշվետվողականություն և հավաստագրում, Measurement, Reporting and Verification) համակարգի ներդրում՝ որպես էներգախնայողության միջոցառումներով պայմանավորված ջերմոցային գազերի նվազեցման արտաքին ֆինանսավորման ապահովման պայման | ջերմոցային գազերի մարդածին արտանետումների ազգային կադաստրի վարում Հայաստանի էներգահամակարգի ջերմոցային գազերի արտանետումների ստանդարտացված բազային գծի մշակում | 2014 թ. (2 տարվա պարբերակա-նությամբ) 2014 թ. (3 տարվա պարբերակա-նությամբ) | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ՀՀ գյուղատնտե-սության նախարարության ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ազգային վիճակագության ծառայություն (համաձայնությամբ) |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
22. | Էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստում | էներգետիկայի բնագավառի զարգացման միտումներից ելնելով, ՀՀ բուհերի բակալավրի, մագիստրոսի և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով` էներգետիկայի ոլորտի մասնագիտություններին համապատասխան տեղերի հատկացում | յուրաքանչյուր ուսումնական տարվա համար | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն |
23. | Միջուկային անվտանգության մակարդակի բարձրացում | միջուկային էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների իրականացման մրցույթների կազմակերպում | 2014-2020թթ. | ՀՀ գիտության և կրթության նախարարության գիտության պետական կոմիտե ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ աղբյուրներից ֆինանսական միջոցների ներգրավում |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն |
24. | Երկաթուղային տրանսպորտի ոլորտում փոխադրումների անխափան և անվտանգ կազմակերպման ապահովում | երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների` երկաթուղային գծերի, օբյեկտների, հողային պաստառի, երկաթուղային կամուրջների, թունելների հիմնանորոգում և արդիականացում, անվտանգության ապահովման ժամանակակից տեխնիկական միջոցների տեղադրում | 2014-2020 թթ. | «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ) |
25. | Երկաթուղային տրանսպորտի ոլորտում էներգիայի սպառման արդյունավետության և էներգախնայողության ապահովում | երկաթուղային տրանսպորտի տնտեսության արդիականացում և էներգախնայող ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրում և կիրառում | 2014-2020 թթ. | «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (համաձայնությամբ) |
26. | Վերականգնվող էներգառեսուրսների արդյունավետ օգտագործում և էներգախնայողություն | ջրածնային շարժիչներով ավտոտրանսպորտի զարգացման հնարավորությունների հետազոտում` ջրածնի ստացման ենթակառուցվածքների ստեղծման նպատակով ապագայում ստեղծվող էլեկտրաէներգետիկ հզորությունների օգտագործմամբ | 2020 թվական | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
27. | Էլեկտրատրանսպորտի զարգացում | արտանետումների կրճատման նպատակով Երևանին մոտ գտնվող քաղաքների հետ տրոլեյբուսային կապի ստեղծում էլեկտրատրանսպորտի զարգացման խրախուսման նպատակով ստեղծվող լիցքավորման կայաններին որոշակի ժամերի արտոնությունների տրամադրում՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների հավասարակշռման նպատակով | 2018 թվական | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) Երևանի քաղաքապետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ) |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 29-րդ կետի 2-րդ ենթակետի մասով` ՀՀ ֆինանսների նախարարություն |
28. | «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարում: Յուրաքանչյուր տարի մինչև հոկտեմբերի 1-ը նշված օրենքի 49-րդ հոդվածով սահմանված ցանկի ներդրում: Եթե հաջորդ տարիներին նոր ցանկ չի ներկայացվում, ապա նախկինը գործում է: | անխուսափելի սահմանափակումներ պահանջող իրավիճակներում որոշակի սպառողների ցանկի սահմանում, որոնց առաջնահերթ կերպով պետք է ապահովել էներգամատակարարմամբ | «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում | ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) |
29. | 1. Մշակել, ընդունել և գործողության մեջ դնել էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտներ 2. ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին գնումների իրականացման ժամանակ էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտների պահանջների կատարում | 1. Ելնելով միջազգային փորձից մշակվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտներ՝ արտադրանքի և ծառայությունների համար: 2. Գնումների կազմակերպման ընթացակարգերում ներառվում են էներգաարդյունավետության և էներգախնայողության նվազագույն պահանջներ ապահովող ազգային ստանդարտների պահանջները: | 2016 թվական աշխատանքների իրականացումը շարունակական | ՀՀ պետական կառավարման մարմիններ՝ ըստ իրենց իրավասության շրջանակների |